չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Սիրիացի զինվորականներն ամրապնդել են դիրքերը Դամասկոսի նահանգում

Սիրիացի զինվորականներն ամրապնդել են դիրքերը Դամասկոսի նահանգում

Սիրիական բանակը շաբաթ օրը հաղորդել է Դամասկոսի նահանգում իր դիրքերն ամրապնդելու մասին, հաղորդում է EFE-ն՝ վկայակոչելով բանակի ներկայացուցչին:

«Զինված ուժերի ստորաբաժանումներն ուժեղացնում են տեղակայման գծերը ողջ Դամասկոսում և երկրի հարավային շրջաններում՝ կանխելու միջադեպերը, որոնք կարող են տեղի ունենալ քաոսի պատճառով, որը փորձում են ստեղծել ահաբեկիչները»,-ասել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով՝ սիրիացի զինվորականները շարունակում են «գործողություններ իրականացնել Համայում, Հոմսում և Դարաա նահանգի հյուսիսային հատվածում ահաբեկչական խմբավորումների դեմ»։

  • Կիսվել: