կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սի Ծինփինը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա

Սի Ծինփինը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պաշտոնական այցով ժամանել է Եվրոպա: Նրա առաջին կանգառը Ֆրանսիայում է։ Մայիսի 6-ին և 7-ին կանցկացվի ֆրանս-չինական դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 60-ամյակին նվիրված միջոցառում:

Ելիսեյան պալատից ստացված տեղեկությունների համաձայն՝ Չինաստանի և Ֆրանսիայի ղեկավարները նախ կանդրադառնան Ուկրաինայի պատերազմի խնդրին։

«Չինաստանը Ռուսաստանի գլխավոր գործընկերներից մեկն է», ուստի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կփորձի համոզել Պեկինին «օգտագործել իր լծակները Մոսկվայի վրա՝ նպաստելու հակամարտության կարգավորմանը», հայտարարել է Ելիսեյան պալատը:

Ինչ վերաբերում է առևտրային քաղաքականությանը, ապա, ըստ վերլուծաբանների, սպասվում են լարված քննարկումներ:

Ֆրանսիայի նախագահի նպատակն է բարելավել ֆրանսիական և եվրոպական ընկերությունների մուտքը չինական շուկա և ստեղծել ավելի արդար «մրցակցային պայմաններ» նրանց համար, ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Չինաստանի նախագահը Ֆրանսիայից կմեկնի Հունգարիա և Սերբիա: Այս երկու երկրները համարվում են Եվրոպայում չինական «Նոր Մետաքսի ճանապարհ» տրանսպորտային նախաձեռնության իրականացման դարպասը:

  • Կիսվել: