Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ՌԴ բանկերի և Պետդումայի պատգամավորների նկատմամբ
Շվեյցարիայի գործող նախագահ Իգնացիո Կասիսը հայտարարել է, որ իր երկիրը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանում ռուսական երեք բանկերի և սահմանափակումներ է մտցնում Պետդումայի 361 պատգամավորների նկատմամբ՝ ճամփորդությունների համար, տեղեկացնումէ ՌԻԱ Նովոստի-ն:
Կասիսը նշել է, որ, բացի բանկերից ու պատգամավորներից, պատժամիջոցներ են սահմանվում նաև մի շարք ռուս գործարարների նկատմամբ։ Դա արվում է Կոնֆեդերացիայի տարածքով Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների հնարավոր շրջանցումը կանխելու համար։