կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին պաշտոնապես ինտեգրումն ավարտվել է. Քրիստերսոն

Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին պաշտոնապես ինտեգրումն ավարտվել է. Քրիստերսոն

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ երկրի պաշտոնական ռազմական ինտեգրումը ՆԱՏՕ-ին ավարտվել է, տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Շվեդիայի վարչապետը հայտնել է, որ Ստոկհոլմում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վերաբերյալ եզրափակիչ համաժողովն ավարտվել է ռազմական ինտեգրման ավարտի մասին համապատասխան հռչակագրի ստորագրմամբ։

Նա նաև հավելել է, որ Ֆինլանդիայում համապատասխան գործընթացի հետ մեկտեղ սա ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենաարագ ինտեգրացիոն գործընթացներից մեկն է։

Շվեդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի 32-րդ անդամն էր դարձել ընթացիկ տարվա մարտի 7-ին։

 

  • Կիսվել: