երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շուտով Իրանի և Ռուսաստանի միջև կստեղծվի SWIFT-ի նման համակարգ

Շուտով Իրանի և Ռուսաստանի միջև կստեղծվի SWIFT-ի նման համակարգ

Իրանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև SWIFT-ի նման համակարգը կգործարկվի մոտ ապագայում, գրում է parstoday.com-ը:

Անդրադառնալով առաջիկա երկու շաբաթներին Ռուսաստանում կայանալիք Իրանի և Ռուսաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստին, Ռուստամ Ժիգանշինն ասաց, որ այս հանդիպմանը, որը տեղի կունենա երկու երկրների կաբինետների անդամների միջև, կարևոր որոշումներ կընդունվեն: Իրանի և Ռուսաստանի միջև կստեղծվի SWIFT -ի նման համակարգ, և երկու երկրների միջև վերջնական համաձայնության դեպքում Իրանի և Ռուսաստանի միջև ֆինանսական փոխանակման այս համակարգը կգործարկվի և կսկսի գործել առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում:

Թեհրանի պալատի գյուղատնտեսության և փոխակերպվող արդյունաբերության հանձնաժողովի ղեկավար Քավեհ Զարգարանը անդրադառնալով վերջին հինգ տարում Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը, ասել է,որ Իրանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը հինգ տարի առաջ 285 մլն դոլարից անցյալ տարի հասել է 570 մլն դոլարի։

 

  • Կիսվել: