շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շրի Լանկայի պետական պաշտոնյաները լրացուցիչ հանգստյան օր կստանան սննդամթերք աճեցնելու համար

Շրի Լանկայի պետական պաշտոնյաները լրացուցիչ հանգստյան օր կստանան սննդամթերք աճեցնելու համար

22 միլիոն բնակիչ ունեցող Շրի Լանկան բախվել է վերջին 70 տարում իր ամենավատ տնտեսական ճգնաժամին: Երկիրը դժվարությամբ է վճարում այնպիսի կարևոր ներմուծումների համար, ինչպիսիք են սննդամթերքը, վառելիքը և դեղորայքը, քանի որ բախվում է արտարժույթի խիստ պակասի:

Հատկապես սննդի պակասի մտավախության պատճառով Շրի Լանկայի իշխանությունը դիմել է ոչ ստանդարտ միջոցի. որոշվել է պետական պաշտոնյաներին շաբաթական լրացուցիչ հանգստյան օր տրամադրել սննդամթերք աճեցնելու համար: Երկիրն ունի պետական հատվածի շուրջ մեկ միլիոն աշխատակից:

Այս որոշմամբ նախատեսվում է մասամբ օգնել աշխատողներին, որոնք դժվարանում են աշխատանքի գնալ վառելիքի պակասի պատճառով, ինչպես նաև խրախուսել նրանց աճեցնելու մրգեր ու բանջարեղեն՝ իրենց ընտանիքներին կերակրելու համար:

Կառավարությունը հավանություն է տվել պետական հատվածի աշխատողներին հաջորդ երեք ամսի ընթացքում ամեն ուրբաթ ազատ օր տալու առաջարկին:

  • Կիսվել: