երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Շոյգուն հայտնել է Սոլեդարի, Կլեշչեևկայի, Պոդգորնոեի, Կրասնոպոլյեի, Բլագոդատնոեի, Լոբկովեի, Նիկոլաևկայի գրավման մասին

Շոյգուն հայտնել է Սոլեդարի, Կլեշչեևկայի, Պոդգորնոեի, Կրասնոպոլյեի, Բլագոդատնոեի, Լոբկովեի, Նիկոլաևկայի գրավման մասին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «հաջող» է որակել ռազմական գործողությունների զարգացումը ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջանում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայումս ռազմական գործողությունները հաջողությամբ են զարգանում  Ուգլեդարի և Արտյոմովսկի շրջաններում», - երեքշաբթի ասել է Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում ռուսական զորքերի հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել են Սոլեդարը, Կլեշչեևկան, Պոդգորնոեն, Կրասնոպոլյեն, Բլագոդատնոեն, Լոբկովեն, ինչպես նաև Նիկոլաևկան։

  • Կիսվել: