ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շոյգուն այցելել է Մոսկվայի և Տուլայի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկություններ

Շոյգուն այցելել է Մոսկվայի և Տուլայի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկություններ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Մոսկվայում և Տուլայում գտնվող ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկություններ: Մերձմոսկվայում նախարարը ծանոթացել է «Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրո» գիտաարտադրական կորպորացիայի սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի նորագույն նմուշներին: Նրան ուղեկցել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Տուլայի մարզում Շոյգուն այցելել է Շիպունովի անվան սարքաշինության կոնստրուկտորական բյուրո, որտեղ նրան ցուցադրել են նորագույն մշակումներ և նշել են զրահատեխնիկայի արդիականացման տարբերակները, որոնք կիրառվում են ռուսական բանակի սպառազինության մեջ: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսեյ Դյումինը։
Պաշտպանության նախարարը նաև ստուգել է «СПЛАВ» գիտաարտադրական միավորման պետպատվերի կատարման ընթացքը։

  • Կիսվել: