երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շոլցը բացառել է ՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական պատերազմին

Շոլցը բացառել է ՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական պատերազմին

Գերմանիայի դաշնային կառավարության ղեկավար, կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է ՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական պատերազմին, տեղեկացնում է ՛՛Դոյչե Վելլե՛՛-ն:

Նշվում է, որ Գերմանիայի կանցլերը Երուսաղեմում Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից հետո ասել է. ՛՛Մենք ռազմական միջամտություն չենք ձեռնարկելու: Տվյալ իրավիճակում դա ճիշտ չէր լինի՛՛:

Ներկա իրավիճակը, ըստ Շոլցի, շատ վտանգավոր է, քանի որ հակամարտությանը ներքաշված է միջուկային տերություններից մեկը: Նրա կարծիքով՝ ստեղծված պայմաններում Արևմուտքը ՛՛ճիշտ դիրք է գրավել հետևողականության և անհրաժեշտ զգուշավորության միջև՛՛:

  • Կիսվել: