ՇՀԿ անդամ երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հանդես են գալիս դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին: Հռչակագրի համապատասխան տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում։
«Անդամ պետությունները, վերահաստատելով իրենց աջակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հանդես են գալիս հակամարտության բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին: Այս առնչությամբ նրանք ողջունում են բոլոր ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում իրադրության ապաէսկալացմանը»,- նշված է հռչակագրում:



