կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սևաստոպոլում ԱԹՍ-ն ընկել է Սևծովյան նավատորմի շտաբի տանիքի վրա

Սևաստոպոլում ԱԹՍ-ն ընկել է Սևծովյան նավատորմի շտաբի տանիքի վրա

Սևաստոպոլում վաղ առավոտյան Սևծովյան նավատորմի շտաբի տանիքի վրա անօդաչու թռչող սարք է ընկել։

Տեղեկությունը Telegram-ի իր էջում հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
 
«Գտնվում եմ նավատորմի շտաբում։ 25 րոպե առաջ կտուրին ԱԹՍ է ընկել։ Ցավոք, այն չի խոցվել։ ԱԹՍ-ն ցածր է թռել, զոհեր չկան»,- գրել է Ռազվոժաևը։
 
Նահանգապետը հավելել է, որ շտաբին հարակից տարածքը փակ է, տեղում տարբեր ծառայություններ աշխատանքներ են իրականացնում։
 
Նրա խոսքով` լուրջ ավերածություններ չկան։ Ռազվոժաևը բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում առաջիկա 1 ժամը մնալ տանը։
 
Ավելի ուշ Սևաստոպոլի նահանգապետը հստակեցրել է, որ ԱԹՍ-ն, այնուամենայնիվ, խոցել են օդային պաշտպանության դիրքերից։

 

 

  • Կիսվել: