հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սեւ ծովում կործանվել է Մի-24 ռուսական ուղղաթիռը

Սեւ ծովում կործանվել է Մի-24 ռուսական ուղղաթիռը

Սեւ ծովում, Ղրիմի արեւմտյան ափին կործանվել է Մի-24 ռուսական ուղղաթիռը։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, առավոտյան ժամը 06.00-ին մոտ (Մոսկվայի ժամանակով), երբ ուղղաթիռը պլանային թռիչք էր կատարում։ ՊՆ նախնական տվյալներով՝ կործանման պատճառը տեխնիկայի խափանումն է։ Օդաչուների ճակատագրի մասին չի տեղեկացվում։

  • Կիսվել: