ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սև ծովի ափին՝ Բաթումում, ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել

Սև ծովի ափին՝ Բաթումում, ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Սև ծովի ափին՝ Բաթումում, ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել՝ հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։

Լողափից 25 մետր հեռավորության վրա տեղի ունեցած պայթյունի մասին ազդանշան ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ աշխատակիցներ, այդ թվում՝ սակրավորներ և հրշեջներ։ Ականի ծագման մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները հրապարակումներ են տարածում այն մասին, թե ում կարող էր պատկանել ականը: Կողմերն իրար են մեղադրում Սև ծովում ականներ տեղակայելու համար:

Նշվում է, որ Բաթումում պայթած ականը Վրաստանի ափերին է մոտեցել փոթորկի հետևանքով: Թուրքական կողմը և սևծովյան ավազանի երկրներն էլ պարբերաբար հայտնում են ծովային ականների պայթյունների մասին:

  • Կիսվել: