Սերգիև Պոսադում պայթյունից ավելի քան 30 մարդ է տուժել, 19-ին հիվանդանոց են տեղափոխել
Սերգիև Պոսադում` Զագորսկի օպտիկամեխանիակական գործարանում, տեղի ունեցած պայթյունից ավելի քան 30 մարդ է տուժել, որոնցից 19-ին հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
ԱԻՆ–ից հաստատել են, որ Սերգիև Պոսադում հրատեխնիկայի պահեստ է պայթել։ Մարդկանց տարհանում են գործարանից։
Ինչպես ասել է Պետդումայի` Սերգիևո-Պոսադից ընտրված պատգամավոր Սերգեյ Պախոմովը, պայթյունը գրանցվել է կողմնակի ընկերության կողմից վարձակալած տարածքում, որը որպես հրատեխնիկայի պահեստ է ծառայել, պայթյունի պատճառը տեխնոլոգիական գործընթացների խախտումն է:
Արտակարգ պատահարի հետևանքով տուժել են ոչ միայն գործարանի շենքում վարձակալված տարածքները, այլև հարակից տները, կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերը: