երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից

Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ռուսաստանից նավթի ու գազի ներկրումն արգելելու մասին։

The Wall Street Journal–ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահն այդ թեմայով ցանկացել է քննարկում ունենալ նման պաշար ունեցող երկրների ղեկավարների հետ։ Սակայն, մերձավորարևելյան երկու երկրների ղեկավարները հրաժարվել են հեռախոսազրույցներից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որը ցանկանում էր քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և նավթի արդյունահանման ավելացման հնարավորությունը՝  համաշխարհային գները նվազեցնելու համար։ 

«Հեռախոսազրույցի հետ կապված ակնկալիքներ կային, բայց այն չկայացավ»,- մեջբերում է հրատարակությունը ամերիկացի պաշտոնյայի խոսքերը՝ կապված Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ Բայդենի բանակցությունների պլանների մասին։ 

  • Կիսվել: