երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սաուդյան Արաբիայի որոշումը հեռու է արդարադատությունից. Թուրքիան՝ լրագրողի սպանության մեղավորներին մահապատժի ենթարկելու մասին

Սաուդյան Արաբիայի որոշումը հեռու է արդարադատությունից. Թուրքիան՝ լրագրողի սպանության մեղավորներին մահապատժի ենթարկելու մասին

Լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար հինգ մարդու մահապատժի եւ եւս երեքին ազատազրկման ենթարկելու՝ Սաուդյան Արաբիայի որոշումը շատ հեռու է արդարադատությունից, ասել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյը։

Նա հայտարարել է. «Դատարանի այսօր հրապարակած որոշումը շատ հեռու է մեր երկրի եւ միջազգային հանրության այն սպասելիքներից, որ այդ սպանությունը ամբողջովին բացահայտված է, եւ որ արդարությունը հաղթել է»։

Հիշեցնենք, որ Խաշոգջին ամերիկյան Washington Post թերթի թղթակից էր եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում։ 2018թ․ հոկտեմբերի 2-ին, մտնելով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, նա անհետացել էր։ Բարձրացված աղմուկից հետո հոկտեմբերի 20-ին ՍԱ պետական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսության աշխատակիցների հետ վեճի հետեւանքով։ Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանությունը եղելէ կանխամտածված եւ կազմակերպված, իսկ նրա մարմինն անդամահատվել եւ ոչնչացվել է։ Թուրքիան եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կարծում են, որ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բին Սալմանը։ Էր Ռիադը հերքում է արքայազնի առնչությունը սպանությանը:

  • Կիսվել: