ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սաուդյան Արաբիայի գահաժառանգի այցի նախաշեմին թուրքական դատարանը փակել է Խաշոգջիի սպանության գործը

Սաուդյան Արաբիայի գահաժառանգի այցի նախաշեմին թուրքական դատարանը փակել է Խաշոգջիի սպանության գործը

Թուրքիային դատարանը հունիսի 17-ին փակել է Ջամալ Խաշոգջիի սպանության գործը՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի՝ Անկարա այցից 5 օր առաջ:

Ստամբուլի ծանր քրեական գործերով 11-րդ դատարանը գործը փակել է՝ նշելով տարբեր իրավական պատճառներ: Սաուդյան Արաբիայի դատական իշխանություններն էլ հայտարարել են, որ կասկածյալներից շատերն արդեն դատարանի առաջ են կանգնել Թագավորությունում։

Middle East Eye և Washington Post ամսագրերի սյունակագիր Խաշոգջին սպանվել էր 201 8թ. հոկտեմբերի 2-ին Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, ինչի պատճառով Անկարայի և Էր Ռիադի հարաբերությունները զգալիորեն վատացել էին: Այժմ Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ փորձելով ամրապնդել իր տնտեսությունը:

  • Կիսվել: