շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սաուդյան Արաբիան որոշել Է հրաժարվել ԱՄՆ-ից եւ միանալ ՌԴ-ի ու ՉԺՀ-ի միությանը. Rai Al Youm

Սաուդյան Արաբիան որոշել Է հրաժարվել ԱՄՆ-ից եւ միանալ ՌԴ-ի ու ՉԺՀ-ի միությանը. Rai Al Youm

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պլանավորում են հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից եւ միանալ Ռուսաստանի ու Չինաստանի նոր դաշինքին:

Այս կարծիքը հայտնել Է Rai Al Youm թերթի տեսաբան Հալիդ ալ Ջաուսին:
 
«Իբն Սալմանը (Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը)  հնարավոր Է, որոշել Է երես դարձնել Ամերիկայից, որը Սաուդյան Արաբիայի ռազմավարական դաշնակիցն Է եղել 80 տարի շարունակ, եւ միանալ ռուս-չինական նոր դաշինքին, ինչն ահազանգում Է արմատական փոփոխությունների մասին ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանում, այլեւ ողջ Մերձավոր արեւելքում»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում Է հրապարակման հեղինակին:
 
Հրապարակախոսի խոսքով՝ Պարսից ծոցի պետությունների ղեկավարը սկսել Է գիտակցել, որ Վաշինգտոնի համաշխարհային ազդեցությունն աստիճանաբար նվազում Է այն դեպքում, երբ Մոսկվայի ու Պեկինը ազդեցությունը, ընդհակառակը, աճում Է: Հալիդ ալ Ջաուսին հիշեցրել Է, որ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վատացել են նախագահ Ջո Բայդենի գալով, որը հայտարարել Է, որ չի ցանկանում համագործակցել գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդի հետ:
 
Հենց նա Է մերժել ԱՄՆ-ի ղեկավարին՝ ավելացնելու նավթի արդյունահանումը գների նվազման համար, որոնք աճում են Արեւմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների ֆոնին: «Սաուդյան Արաբիան քաղաքական հետդարձ Է կատարել Չինաստանի կողմը, երբ ԱՄՆ-ը հրաժարվել Է իրենից, սկսել Է մեղադրել մարդու իրավունքների խախտումների եւ լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության մեջ»,-հավելել Է հրապարակախոսը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ Չինաստանում հակառուսական պատժամիջոցներն անխոհեմ են համարել:

  • Կիսվել: