Բաքվից Թբիլիսի թռչող օդանավը ստիպված է եղել հետ վերադառնալ
Բաքու-Թբիլիսի երթուղով Azerbaijan Airlines ավիաընկերության J2-8229 չվերթն իրականացնող օդանավի կապիտանը ստիպված է եղել հետ վերադառնալ մեկնման օդանավակայան:
Ինչպես Report-ին հայտնել են Azerbaijan Airlines ընկերության մամուլի ծառայությունը, պատճառը Թբիլիսիի օդանավակայանի շրջանում անբարենպաստ եղանակն է եղել (ուժեղ մառախուղ):
Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 08:05-ին:
Տվյալ չվերթի ուղևորները Թբիլիսի կմեկնեն քաղաքում եղանակային պայմանների բարելավումից հետո։