ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Սաակաշվիլին հրաժարվում է վրացական քաղաքականությունից

Սաակաշվիլին հրաժարվում է վրացական քաղաքականությունից

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին հայտնել է, որ Սաակաշվիլին հրաժարվում է վրացական քաղաքականությունից, գրում է aliq.ge-ն:

Գելբախիանին նշել է, որ երրորդ նախագահը խզում է կապերը իր իսկ հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հետ։

Փաստաբանի խոսքով՝ որոշման պատճառը Սաակաշվիլիի կյանքը փրկելն է։

«Հիմա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության», — ասել է Գելբախիանին։

Նշենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։

 

  • Կիսվել: