ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սաակաշվիլիին շտապ անհրաժեշտ է տեղափոխել ժամանակակից կլինիկա. ԵԽԽՎ անդամներ

Սաակաշվիլիին շտապ անհրաժեշտ է տեղափոխել ժամանակակից կլինիկա. ԵԽԽՎ անդամներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 20 անդամներ համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ, գրում է aliq.ge-ն:

ԵԽԽՎ անդամները մտահոգություն են հայտնել Վրաստանի և Ուկրաինայի հանրային պաշտպանի հանձնարարականները չկատարվելու առիթով:

Ըստ նրանց՝ մի քանի անկախ բժիշկներ Սաակաշվիլիի բանտարկվելուց հետո հաստատել են մի շարք հիվանդություններ և ծանր նյարդաբանական պայմաններ:

ԵԽԽՎ անդամների կարծիքով՝ Սաակաշվիլիին շտապ անհրաժեշտ է տեղափոխել ժամանակակից կլինիկա և բուժել հանգիստ միջավայրում։ Ըստ նրանգ՝ այս ցուցումների չկատարելը կարող է հանգեցնել բազմաթիվ առողջական խնդիրների և մահվան:

«Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կիսում է Սահակաշվիլիի առողջության հետ կապված մտահոգությունները։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանն անել ամեն ինչ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայունացնելու համար»,- ասված է ԵԽԽՎ անդամների տարածած հայտարարության մեջ։

Նրանց խոսքով, կարևոր է բուժումն իրականացնել Եվրոպայում մասնագիտացված կլինիկայում, որն արդեն ունի նմանատիպ դեպքերի կառավարման փորձ։

ԵԽԽՎ անդամների խոսքով՝ սա առաջին հերթին մարդասիրական խնդիր է։

Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ անդամները մտահոգված են վրացական ժողովրդավարության կայունությամբ և մտավախություն են հայտնել, որ հասարակության մեջ առանց այն էլ խորը ճեղքվածքը կարող է ավելի խորանալ։

  • Կիսվել: