կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Սաակաշվիլիին ցանկանում են չեզոքացնել. նախկին նախագահի փաստաբանի սկանդալային հայտարարությունը

Սաակաշվիլիին ցանկանում են չեզոքացնել. նախկին նախագահի փաստաբանի սկանդալային հայտարարությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին պատրաստվում են չեզոքացնել ձեւական բանտային բունտի ժամանակ, հայտարարել է «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիր, կալանավորվածի փաստաբան Նիկա Գվարամիան, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն: 

«Մեր տեղեկություններով՝ երկրի ներկայիս իշխանությունները պատրաստվում են ձեւական բունտ կազմակերպել բանտում Միխայիլ Սաակաշվիլիին այսպես կոչված բանտային հիվանդանոց տեղափոխելուց հետո, որը կավարտվի նրան չեզոքացնելով»,-ասել է Գվարամիան իր հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Նրա խոսքով՝ բանտային հիվանդանոց է արդեն տեղափոխվել մի քանի բանտարկյալ, որոնք պետք է դառնան բունտի նախաձեռնողները:

Փաստաբանն իշխանություններից պահանջում է առաջիկա ժամերին որոշել նախկին նախագահին հոսպիտալացնելու եւ նրան բազմապրոֆիլային կլինիկա տեղափոխելու հարցը, որտեղ կկարողանան ապահովել Սաակաշվիլիի անվտանգությունը:

Գվարամիայի խոսքով՝ հացադուլի 24-րդ օրը չի բացառվում կալանավորի սրտի կանգ:

«Բացի այդ, կա բարձր ռիսկ, որն այժմ սպառնում է Սաակաշվիլիին, սրտի կանգի ռիսկն է, այդ կլինիկայում պետք է կլինի երկրորդ մակարդակի սրտաբանական ծառայություն: Մասնավորապես, ինտերվենցիոն սրտաբանություն, անգիոկարդիոլոգիայի լաբորատորիա, էնդոկարդի կարդիոստիմուլյատորի իմպլանտացիա, ստենոկարդիայի եւ տրոմբոտիկ բարդությունների բուժում, ինչն անհնարին է բանտային հիվանդանոցում»,-ասել է Գվարամիան:

Նա դիմել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիային՝ խնդրելով մասնակցել Սաակաշվիլիին կլինիկա տեղափոխելու գործընթացին: Նա նաեւ սպասում է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Թիքարաձեի հայտարարությանը:

Ավելի վաղ Թիքարաձեն պարզել էր, որ բանտային կլինիկայում կան բոլոր պայմանները նախկին նախագահին բուժելու համար, ուստի չկա նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն:

  • Կիսվել: