շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել Ռյազանի նավթագործարանին․ կան տուժածներ

Անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել Ռյազանի նավթագործարանին․ կան տուժածներ

Ռյազանի նավթագործարանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, նախնական տվյալներով ՝ կան տուժածներ: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Պավել Մալկովը։
 
«Ռյազանի նավթագործարանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ։ Դեպքի վայրում եմ, այստեղ աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները», - ասված է շրջանի ղեկավարի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռյազանի միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ քաղաքային նավթագործարանում այրվում է կայանքը, աշխատում են հրշեջները:

  • Կիսվել: