երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Ռյաբկովը հայտարարել է մոտ ապագայում ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երրորդ փուլի անցկացման մասին

Ռյաբկովը հայտարարել է մոտ ապագայում ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երրորդ փուլի անցկացման մասին

Մոսկվան և Վաշինգտոնը շատ շուտով կանցկացնեն խորհրդակցությունների երրորդ փուլը՝ երկկողմ բարդ հարցերի քննարկման համար: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը: Առայժմ վաղ է խոսել կոնկրետ ժամկետի մասին, բայց այն, հուսով եմ, կկայանա շատ շուտով», - ասել է փոխնախարարը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ներկայում մշտական ​​կապի մեջ են, և դա օգնում է հասկանալ միմյանց և շարժվել առաջ։

«Մենք աշխատանքային շփումներ ունենք Վաշինգտոնի, (ԱՄՆ նախագահ) Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ։ Եվ անհրաժեշտության դեպքում նախագահներն իրենք են անմիջական շփումներ ունենում և քննարկում հրատապ հարցերը։ Դա այն է, ինչ տեղի է ունենում հիմա մշտապես։ Դա մեզ օգնում է ապահովել միմյանց դիրքորոշումների ըմբռնումը և շարժվել առաջ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

  • Կիսվել: