ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսները 5 հրթիռային հարված են հասցրել Լվովին. կան զոհեր

Ռուսները 5 հրթիռային հարված են հասցրել Լվովին. կան զոհեր

Ռուսական բանակը երկուշաբթի՝ ապրիլի 18-ի առավոտյան, 5 հրթիռային հարված է հասցրել Լվովի վրա՝ 6 մարդ զոհվել, 8-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Լվովի քաղաքապետը, տեղեկանում ենք Украинская правда-ից:

Հարվածի հետևանքով հրդեհներ են բռնկվել։

Նշվում է, որ հարվածի տակ հայտնված օբյեկտները զգալի վնաս են կրել։

Ժամը 10-ի դրությամբ հայտնի է 6 զոհի և 8 վիրավորի մասին, վիրավորների թվում կա մեկ երեխա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: