Ռուսաստանը վստահ է Ուկրաինայի նկատմամբ հաղթանակի մեջ․ Պեսկով
Ռուսաստանը ոչ միայն հույս է դնում հատուկ ռազմական գործողությունում հաղթանակի վրա, այլև վստահ է դրանում և շարունակում է այն խաղաղ կարգավորման հնարավորությունների բացակայության պայմաններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կարող եմ ձեզ հավաստիացնել. մենք ոչ միայն հույս ունենք, մենք վստահ ենք, որ այս հաղթանակը կլինի», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այն հարցը, թե ինչ միջոցներով կհասցվի այս հաղթանակը, «կախված կլինի ընթացիկ իրավիճակից»։
«Ռուսաստանը շարունակում է բաց մնալ կարգավորման խաղաղ եղանակների համար, սակայն նման եղանակների բացակայության պայմաններում մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը», — ընդգծել է Պեսկովը։



