շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Ռուսաստանը վերահսկողություն է հաստատել ևս երեք բնակավայրի նկատմամբ

Ռուսաստանը վերահսկողություն է հաստատել ևս երեք բնակավայրի նկատմամբ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի և Սումիի մարզի 3 բնակավայրերի նկատմամբ, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
 
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռուբեժնոյե և Նովոանդրեևկա բնակավայրերը»:
 
Հաղորդվում է նաև, որ «Հյուսիս» զորախմբավորման մարտիկներն էլ վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Խրապովշչինա բնակավայրը։ Այս գյուղի նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս ընդլայնել բուֆերային գոտին Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերի սահմանամերձ հատվածում։

  • Կիսվել: