շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը

Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը

Կիևը կոչ է արել արևմտյան գործընկերներին անհապաղ որոշումներ կայացնել օդային պաշտպանության ուժեղացման և պատժամիջոցների վերաբերյալ՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա Ռուսաստանի իրականացրած լայնածավալ հրթիռային և դրոնային հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 30-ից ավելի մարդ. զոհերի թիվը, ենթադրաբար, կաճի։

Հարվածներն ուղղվել են բնակելի շենքերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են որոնողակափրկարարական աշխատանքները։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան կոչ է արել երկրի արևմտյան գործընկերներին արագացնել օդային պաշտպանության համակարգերի և որսացող հրթիռների մատակարարումը՝ զգուշացնելով հետագա ուշացումների մասին։ Ուկրաինական դիվանագիտական ​​աղբյուրները Euronews-ին հայտնել են, գիշերային հարձակումների մասին տեղեկատվությունը փոխանցել են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք հաջորդ շաբաթ կհավաքվեն Անկարայում՝ դաշինքի գագաթնաժողովին։

Միաժամանակ Ռուսաստանը չի ազդարարում ուղղությունը փոխելու պատրաստակամության մասին։ Կիևի վրա վերջին հարվածից հետո Կրեմլը հայտարարել է, որ մտադիր է ակտիվացնել Ուկրաինայի դեմ արշավը:

«Ռուսաստանը կշարունակի մեծացնել ճնշումը Կիևի ռեժիմի վրա՝ իր նպատակներին հասնելու համար»,- լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

  • Կիսվել: