ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով

Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով

Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են, հարվածները Կիևին շարունակվում են։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խաղաղ բանակցությունների հարցը․ այո, այժմ այդ թեման խորապես դադարեցված վիճակում է, նոր գաղափարներ չկան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին։

«Հարվածները Կիևին շարունակվում են, դրանք շարունակվում են համակարգված, նպատակաուղղված։ Մենք շարունակում ենք ոչնչացնել կիևյան ռեժիմի ռազմական և մերձռազմական ենթակառուցվածքները։ Մեր ռազմականները գիտեն՝ ինչ են անում և ինչպես են անում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

  • Կիսվել: