երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների՝ Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների՝ Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսել Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա։ Այս մասին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը, ինչպես բազմիցս նշվել է, պատրաստ է խաղաղ բանակցությունների Ուկրաինայի հետ, պատրաստ է բանակցել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, որոնք, հիշեցնենք, այն ժամանակ նախաստորագրվել էին ուկրաինական պատվիրակության կողմից, ինչը նշանակում է, որ նրանք գոհ էին ամեն ինչից»:

Պուտինը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է վարվեն տեղում ստեղծված իրողությունների հիման վրա։

  • Կիսվել: