ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանը պատրաստ է Հնդկաստանին բարձրորակ նավթ վաճառել՝ մեկ բարելի համար 35 դոլարով

Ռուսաստանը պատրաստ է Հնդկաստանին բարձրորակ նավթ վաճառել՝ մեկ բարելի համար 35 դոլարով

Ռուսաստանը պատրաստ է Հնդկաստանին բարձրորակ նավթ վաճառել զգալի զեղչերով՝ մեկ բարելի համար 35 դոլար գնով։ Այս մասին ուրբաթ հայտնել է Hindustan Times-ը։

Նավթն իջեցված գներով վաճառելու Ռուսաստանի առաջարկը հնչել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանիյամ Ջայշանքարը հինգշաբթի Նյու Դելիում իր բրիտանացի գործընկեր Էլիզաբեթ Թրասի հետ հանդիպման ժամանակ վճռականորեն աջակցել է ռուսական ածխաջրածինների գնմանը, գրում է թերթը։

  • Կիսվել: