Ռուսաստանը կրկին բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահը հաղորդել է Կիևին ռուսական բալիստիկ հրթիռային հարվածի մասին և նշել, որ դարձյալ որևէ նախազգուշացում չեն ստացել գործընկերներից։
«Մեր համակարգը հրթիռները հայտնաբերել է, երբ դրանք մոտեցել են Կիևին։ Հիմնական թիրախն էներգետիկ ոլորտն է, մասնավորապես` ՋԷԿ-4-ը։ Դժբախտաբար, հարվածներ են եղել, վնասվել է նաև բնակելի շենք։ ՋԷԿ-4-ը Կիևի հիմնական էներգետիկ օբյեկտներից մեկն է»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ըստ նրա` փաստերը ցույց են տալիս, որ ռուսները անհրաժեշտ չեն համարում հետևել ԱՄՆ նախագահի ասածին։ «Ուկրաինան հավանություն է տվել էներգետիկ հրադադարին։ Իսկ Ռուսաստանը թիրախավորում է հերթական էլեկտրակայանը և մեր ժողովրդի կյանքը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:



