Ռուսաստանը կմասնակցի BRICS-ի առաջիկա գագաթնաժողովին
Ռուսաստանը անպայման կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հուլիսի 6-7-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը BRICS-ի հիմնադիր անդամ է: Եվ, իհարկե, նա մասնակցում է բոլոր գործընթացներին՝ բոլոր ձևաչափերով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք ՌԴ նախագահը նախատեսում է անձամբ մասնակցել գալիք գագաթնաժողովին։
Բրազիլիան ստանձնել է BRICS-ի նախագահությունը հունվարի 1-ից: 2024 թվականին Ռուսաստանը գլխավորել է ասոցիացիան։ Նրա նախագահության ընթացքում առանցքային իրադարձությունը Կազանի գագաթնաժողովն էր, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-24-ը։