հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանը խոստանում է հաշվի առնել Ղազախստանի շահերը՝ «Դրուժբա» խողովակաշարի կանգնեցումից հետո․ Պեսկով

Ռուսաստանը խոստանում է հաշվի առնել Ղազախստանի շահերը՝ «Դրուժբա» խողովակաշարի կանգնեցումից հետո․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ղազախստանին նավթի արտահանման այլ ուղիներ գտնելու հարցում։ Այլընտրանքային տարբերակը որոնումը կապված է «Դրուժբա» խողովակաշարով նավթի մղումը դադարեցնելու հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը պարզաբանել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով մայիսի 1-ից դեպի Գերմանիա հոսող ղազախական նավթն այլևս չի անցնելու «Դրուժբա» խողովակաշարով, այլ առաքվելու է շրջանցիկ ճանապարհներով։

«Այդ մասին արդեն ասվել է. մենք հաշվի կառնենք մեր ղազախ գործընկերների շահերը և կօգնենք օգտվել այլ ուղղություններից»,- նշել է Պեսկովը՝ անդրադառնալով նավթամուղի աշխատանքի դադարեցմանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: