Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով
Ռուսաստանը հայտարարել է, որ խիստ մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության աճով:
«Մենք խիստ մտահոգված ենք տարածաշրջանում լարվածության սրմամբ։ Տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մոսկվան այս կապակցությամբ հանդես է գալիս բացառապես քաղաքական-դիվանագիտական կարգավորման օգտին: