կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Օդեսայում Զելենսկիի ավտոշարասյանը. աղբյուր

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Օդեսայում Զելենսկիի ավտոշարասյանը. աղբյուր

Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Օդեսայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ավտոշարասյանը։ Զելենսկին հաստատել է իր մահափորձը և նշել, որ չի տուժել, տեղեկացնում է Радио Свобода-ն։

Իր հերթին UNIAN գործակալությունը մեջբերել է Զելենսկիի խոսքերը. «Այսօր մենք տեսանք այս հարվածը, տեսեք ում հետ գործ ունենք, իրենց չի հետաքրքրում, թե ուր խփեն, ես գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, դեռ բոլոր մանրամասները չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր և վիրավոր»:

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան վրա հարձակման մասին։ Դա տեղի է ունեցել մարտի 6-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից առաջ։

  • Կիսվել: