երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանի մի քանի մարզում գիշերը խոցվել է ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ գիշերվանից ի վեր Մոսկվայի ուղղությամբ արձակված 56 ԱԹՍ է խոցվել։ Մասնագետներն աշխատում են բեկորների անկման վայրում։ Ռոստովի նահանգապետը հայտնել է մարզի երկնքում 60 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։

Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրում ուկրաինական հարվածներից զոհվել է 42 մարդ, վիրավորվել՝ 327 մարդ։

Օրյոլի մարզի ղեկավարն էլ հայտնել է, որ տարածաշրջանի լցակայանները բենզին կվաճառեն ըստ պետհամարանիշների սահմանված գրաֆիկով՝ հերթերից և իրարանցումից խուսափելու համար։

Ավելի վաղ բենզինի և դիզելային վառելիքի սահմանափակումների մասին հայտարարվել էր Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում։

Ուկրաինան էլ հայտնել է, որ հունիսի 29-ին ռուսական հարվածներից Դնեպրում զոհվել է 6 մարդ, 29 մարդ վիրավորվել է։ Զապորոժիեի մարզում նույն օրը զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 7-ը։

  • Կիսվել: