կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուսաստանը և Թուրքիան մտադիր են ընդլայնել համագործակցությունը տնտեսության առանցքային ոլորտներում

Ռուսաստանը և Թուրքիան մտադիր են ընդլայնել համագործակցությունը տնտեսության առանցքային ոլորտներում

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ նախագահի օգնականներ Իգոր Լևիտինի և Մաքսիմ Օրեշկինի մասնակցությամբ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների երկկողմ համագործակցության առանցքային հարցեր։

Բանակցությունների մասնակիցները նշել են, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և շարունակում է զարգանալ։

Ըստ զեկույցի՝ «երկկողմ համագործակցության շրջանակում առանձնահատուկ տեղ է գրավում էներգետիկ ոլորտը. հաջողությամբ գործում են «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները, շարունակվում է թուրքական առաջին «Աքքույու» ատոմակայանի շինարարությունը։ Երկրների միջև համագործակցությունը զարգանում է նաև տրանսպորտի և լոգիստիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում:

«Հանդիպումից հետո կողմերը մտադրություն են հայտնել ընդլայնել երկրների փոխգործակցությունը տնտեսության առանցքային ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: