Ռուսաստանը երաշխավորել է Ուկրաինայի պատվիրակության անվտանգությունը Գոմելի բանակցություններում․ Մեդինսկի
Ռուսական կողմը երաշխավորել եւ պատրաստ է ապահովել Ուկրաինայի պատվիրակության անվտանգությունը Գոմելում հնարավոր բանակցություններում։ Այս մասին այսօր հայտարարել Է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով ղեկավարում է ռուսական բանակցային խումբը։
"Կողմերը մանրամասն մշակել էին ուկրաինական պատվիրակության երթուղին, այն համաձայնեցված է եղել։ Մենք ապահովեցինք և երաշխավորեցինք ուկրաինական պատվիրակության բացարձակ անվտանգությունը", -Մինսկում՝ ՌԴ դեսպանատանը, հայտարարել է Մեդինսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանի պատվիրակությունն Ուկրաինայից պատասխան է ակնկալում բելառուսական ժամանակով մինչեւ 15:00-ն բանակցությունների վերաբերյալ (Երևանի ժամանակով՝ 16։00):
Հիմա կեսօր է։ Մինչեւ 15:00 մենք շարունակելու ենք լինել այստեղ եւ սպասել ուկրաինական կողմի հաստատման իրենց սեփական որոշմամբ գալ Գոմել բանակցությունների։ Հենց որ մենք ստանանք այդ հաստատումը, անմիջապես կգնանք այնտեղ և կհանդիպեն մեր գործընկերներին", - ասել է նա։
Հիշեցնենք՝ այսօր Բելառուսում նախատեսված էր ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնց սակայն չկայացան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ են բանակցել ցանկացած այլ երկրու, բացի Բելառուսից։
«Մենք ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտ: Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու, դա մենք առաջարկել ենք ռուսական կողմին, և ցանկացած այլ քաղաքում, որտեղից հրթիռներ չեն թռչում, մեզ հարմար է »,- ասել է նա: