չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանը  չի կոտրվել նույնիսկ  ամենադժվար փորձությունների ժամանակ․ Պուտին

Ռուսաստանը  չի կոտրվել նույնիսկ  ամենադժվար փորձությունների ժամանակ․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի Ռուսաստանում պառակտման թունավոր սերմեր ցանել, խուճապ ու տարաձայնություն տարածել,  Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ՌԴ քաղաքացիներին հղած իր տեսաուղերձում հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նշել է՝ Ռուսաստանը  չի կոտրվել նույնիսկ  ամենադժվար փորձությունների ժամանակ, այդպես  կլինի նաև հիմա։

«Մեկ անգամ չէ, որ Ռուսաստանն անցել է դժվարին, երբեմն ՝անտանելի փորձությունների միջով, բայց ավելի է հզորացել։ Այդպես կլինի նաև հիմա»,- ասել է նա։

«Մեր ընդհանուր պարտքն է հիմա՝ միասնական լինել։  Հավատում եմ՝ այդպես էլ լինելու է։ Ոչ ոք և ոչինչ չի կարող խաթարել մեր միասնությունը և կամքը, մեր վճռականությունը, Ռուսաստանի միասնական ժողովրդի ուժը։ Ոչ մեկին չի հաջողվի մեր բազմազգ հասարակության մեջ պառակտման թունավոր սերմեր ցանել, խուճապ  և տարաձայնություն տարածել»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

  • Կիսվել: