հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ռուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. Զախարովա

Ռուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. Զախարովա

Ռուսաստանը չի հանդուրժի Հայաստանի իշխանությունների միակողմանի շահ ստանալու դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ Հայաստանի իշխանություններն արդեն փորձել են քաղաքացիներին համոզել, որ երկիրը կարող է ստանալ եվրասիական ինտեգրումից բխող բոլոր օգուտները և միաժամանակ պատրաստվել ԵՄ-ին անդամակցելուն։

«Հանրապետության ղեկավարությունը փորձում է իր քաղաքացիներին համոզել, որ իբր դեռևս անհրաժեշտ չէ որևէ ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, այժմ արդեն հարցն այդպես է դրվում։ Կարելի է, իբր, ստանալ եվրասիական ինտեգրման բոլոր առավելությունները և զուգահեռաբար պատրաստվել մեկ այլ տնտեսական բլոկի անդամակցության հայտ ներկայացնելուն։ Ո՛չ, չի կարելի։ Մենք մտադիր չենք հանդուրժել նման միակողմանի շահ ստանալու դիրքորոշումը ԵԱՏՄ միավորման նկատմամբ»,- ընդգծել է դիվանագետը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: