երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել շրջափակման ու պատժամիջոցների ապարդյուն քաղաքականությունից

Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել շրջափակման ու պատժամիջոցների ապարդյուն քաղաքականությունից

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին՝ հրաժարվել շրջափակման և պատժամիջոցների ապարդյուն քաղաքականությունից և ընդունել երկխոսության տարբերակը; Այդ մասին ասվում է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան Twitter-ի էջում։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմն այս շաբաթ կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների միակողմանի ռեժիմը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնն էլ հայտարարել է, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մտադիր են առաջիկա օրերին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ներառյալ՝ էներգետիկ ռեսուրսները, մասնավորապես՝ նավթը, որպեսզի «դադարեցվի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ֆինանսավորումը»:

  • Կիսվել: