Ռուսաստանում մայրը նորածնին սպանել է գիշերը լացելու համար
ՌԴ Տվերի մարզի բնակչուհին ծեծելով սպանել է կրծքի երեխային այն պատճառով, որ նորածինը գիշերը լացել է: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի (ՔԿ) մարզային վարչության կայքը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ին Կալաշնիկովո գյուղում։ Ըստ քննիչների՝ տեղի 25-ամյա բնակչուհուն դուր չի եկել, որ 2022 թվականին ծնված իր դուստրը բարձրաձայն լաց է եղել, ուստի նա երեխային վերցրել է գիրկն և գլխով հարվածել օրորոցին։ Դրանից հետո մայրը բռունցքով մի քանի հարված է հասցրել երեխայի մեջքին։ Աղջիկը ստացած վնասվածքներից մահացել է։
Քննիչները հարցաքննել են սպանված աղջկա մորը և նշանակել հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն։