Ռուսաստանում հերքել են, թե Թուրքիան ետ է ուղարկում S-400-ները սպասարկող ռուս մասնագետներին
Ռուսաստանում հերքել են մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե Թուրքիան ետ է ուղարկելու իր տարածքում գտնվող ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը սպասարկող ռուս մասնագետներին։
Հարցի առնչությամբ պարզաբանում է տվել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության (ФСВТС) խոսնակ Վալերիա Ռեշոտնիկովան։
«Թուրքիայում գտնվող ռուս մասնագետների վերադարձը տեղի է կունենա հաստատված ժամանակացույցով»։
Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ ԱՄՆ-ի ղեկավարությունը թուրքական կողմին բազմիցս կոչ է արել հրաժարվել այդ համակարգերից։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, վերջինիս դուրս թողնելով ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից։