Ռուսաստանում ձերբակալվել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 11-րդ անձը
Մոսկվայի Բասմանյան դատարանն այսօր ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 11-րդ անձին՝ Մուհամադ Զոիր Շարիպզոդուին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ Մոսկվա քաղաքի Բասմանյան դատարանը Տաջիկստանի Հանրապետությունում ծնված Մուհամադ Զոիր Շարիպզոդուի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել է ձերբակալությունը. նա մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, որը նախատեսված է ՌԴ Քր. օր. 205 հոդվածի 3-րդ մասի «բ» կետով (ահաբեկչական ակտ):