կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 16 մարդ է զոհվել

Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 16 մարդ է զոհվել

Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի Նիկոլաեւսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությանից՝ նշելով, որ զոհերի թվում երեխաներ չկան, փոխպանցում է Ինտերֆաքսը:

Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության լրատվական ծառայությունից էլ տեղեկացրել են, որ ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով:

Ինչպես նշել են մարզային ոստիկանությունում՝միկրոավտոբուսը հետընթաց երթեւեկությամբ սպասել է իր հերթին։ Հետեւում ծանր բեռնատար է եղել, որի վարորդը նախօրոք չի դանդաղեցրել արագությունը եւ բախվել է միկրոավտոբուսին։

Շրջանի նահանգապետ Ալեքսեյ Ռուսսկիխը հայտնել է, որ Նիկոլաեւի մարզային հիվանդանոցի բժիշկները պայքարում են Ուլյանովսկի մարզում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած երեք ուղեւորների կյանքի համար:

  • Կիսվել: