Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սեպտեմբերի 14-ի ցերեկը ռազմագերիների փոխանակում է տեղի ունեցել, հայտնում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Փոխանակման շրջանակում Ռուսաստան են վերադարձել 103 զինվորականներ, որոնք գերեվարվել էին Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումներ ներխուժման ժամանակ։
Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինայի զինված ուժերին է հանձնել 103 ռազմագերիների։ Փոխանակումը կրկին իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ, պարզաբանել են նախարարությունից։
Նախօրեդին՝ սեպտեմբերի 13-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմական և քաղաքացիական անձնակազմի փոխանակման մասին։ Նախագահի տվյալներով՝ Ուկրաինա են վերադարձել 49 զինվորական, ոստիկան, սահմանապահներ եւ քաղաքացիական անձինք։
Փոխանակման մասին ռուսական կողմը չի հայտնել։ Ավելի վաղ երկու երկրները գերիներին փոխանակել էին օգոստոսի 24-ին։