ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ռուսաստանի զինված ուժերը գրոհում են բոլոր ուղղություններով. ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ

Ռուսաստանի զինված ուժերը գրոհում են բոլոր ուղղություններով. ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ

Ռուսաստանի զինված ուժերը 2026 թվականի փետրվարի սկզբից գրոհում են բոլոր ուղղություններով: Այս մասին «Կենտրոն» խմբավորման ստուգման ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, տեղեկացնում  էՌԴ ՊՆ-ն:

«Չնայած ձմեռային ծանր պայմաններին՝ ռազմական հատուկ գործողության գոտում 12 բնակավայր (200 քառակուսի կիլոմետր տարածք) անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ

Այսպես՝ առավել համառ մարտեր են ընթանում «Կենտրոն» զորախմբի պատասխանատվության գոտում. զինվորականները զարգացնում են հարձակումը Դոբրոպոլիեի ուղղությամբ:

Ռուսաստանի բանակը նաև շարունակում է ընդլայնել «անվտանգության գոտին» Սումիի և Խարկովի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ վերահսկողության տակ վերցնելով Պոպովկա, Սիդորովկա և Չուգունովկա բնակավայրերը:

«Արևելք» խմբավորումն ազատագրել է Ստարովկրաինկա, Պրիդորոժնոյե, Զալիզնիչնոյե, Ցվետկովոյե բնակավայրերը»,-նշել է նա։

  • Կիսվել: