Ռուսաստանի տարածքում ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի տարածքում գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 456 անօդաչու թռչող սարք, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ ուժերի կողմից որսվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 456 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Բելգորոդի, Օրյոլի, Վորոնեժի, Ռոստովի, Պենզայի, Ուլյանովսկի, Սարատովի, Օրենբուրգի, Սամարայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Թաթարստանի Հանրապետության և Ղրիմի Հանրապետության տարածքների վրա», — ասվում է հաղորդագրության մեջ։



