շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսաստանի տարածքային ջրերում ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավ է հայտնաբերվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի տարածքային ջրերում ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավ է հայտնաբերվել. ՌԴ ՊՆ

Այսօր Ռուսաստանի տարածքային ջրերում ԱՄՆ ռազմածովային ուժերի Virginia տեսակի սուզանավ է հայտնաբերվել, տեղեկացրել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ այն հայտնաբերվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների անցկացման տարածքում, կուրիլյան Ուրուպ կղզու մոտակայքում։

Անձնակազմին փոխանցվել է ռուսերեն եւ անգլերեն հաղորդագրություն՝ «Դուք գտնվում եք Ռուսաստանի տարածքային ջրերում, անմիջապես բարձրացե՛ք», սակայն ամերիկյան սուզանավն անտեսել է պահանջը։

Ստորջրյա սահմանների պաշտպանության ուղեցույցների համաձայն՝ ռուսական «Մարշալ Շապոշնիկով» հետախուզանավի անձնակազմը «համապատասխան միջոցներ» է կիրառել։ Ամերիկյան սուզանավը ինքնագնաց սիմուլյատորի միջոցով թիրախը բաժանել է ռադիոլոկացիոն եւ ակուստիկ կառավարման միջոցների եւ առավելագույն արագությամբ հեռացել է։

 

  • Կիսվել: